...

Եթե չընտրվի, ձեռքներդ լվանալո՞ւ եք

Եթե չընտրվի, ձեռքներդ լվանալո՞ւ եք

«Եթե Արայիկ Հարությունյանն ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը, այն է՝ Արցախի զարգացմանը, և վստահ եմ, որ մեր համագործակցությունն ավելի կզարգանա և կամրանա»,- հայտարարել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը:

«ՉԻ». Պետք է գնահատել պարոն Վարդանյանի անկեղծությունը: Մարդը գրեթե ուղիղ ասում է, թե ի՞նչ է ուզում և ո՞ր դեպքում է պատրաստ աջակցել իր հայրենիքին:

Սովորաբար նման դիրքորոշում ունենում են բիզնես ծրագրերի գործընկերներ ընտրելիս, բայց ոչ թե հայրենիքին օգնելու բարձրագոչ հայտարարություններ փաթեթավորելիս:

Ծագումով արցախցի Վարդանյանը պետք է գիտակցի, որ Արցախին պետք է օգնել անկախ այն հանգամանքից, թե ով է երկրի նախագահը:

Ավելի ընդունելի կլիներ, եթե Վարդանյանը հայտարարեր, որ ցանկացած պարագայում Արցախում ներդրումներ է անելու, բայց որպես լավ ընկեր ցանկանում է Հարությունյանին տեսնել նախագահի պաշտոնում:

Իսկ, մեծ հաշվով, խիստ մտահոգիչ է ռուսական հայտնի շրջանակների այսպիսի ակնհայտ լոբբինգը Արայիկ Հարությունյանի օգտին:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1865 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ