...

Առաջնորդը՝ հյուսիսից

Առաջնորդը՝ հյուսիսից

ՌԴ-ից Արցախ տեղափոխված գործարար Ռուբեն Վարդանյանը գրել է. «Մեկուկես ամսվա ընթացքում Արցախի քաղաքական ու հասարակական գործիչների, տարբեր շրջանների և սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու շփումներն ինձ համոզեցին, որ մարդիկ աջակցում են Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում իմ թեկնածությանը և հանձինս ինձ ուզում են տեսնել պատասխանատու առաջնորդի, որն իր շուրջը կհամախմբի բոլոր առողջ ուժերին և կղեկավարի երկիրը ճգնաժամից հանելու իրական աշխատանքները։

Նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը և այդ ժամանակ կներկայացնեմ մեր ռազմավարական նպատակները»:

«ՉԻ». Քանի որ այս գրառումից հետո Ռուբեն Վարդանյանին համացանցում քլնգում են աջ ու ձախ, ընդդիմադիր, թե իշխանամետ, մենք էկոնոմ-ռեժիմով կանդրադառնանք:

Մեծ հաշվով, որ Ռուբեն Վարդանյանը պետական նախարար է դառնալու, դրա մեջ արտառոց բան չկա: Դե, հիմա, պաշտոն է, կզբաղեցնի, կաշխատի, կտեսնենք: 

Բայց, այ հաջորդ պահը մի քիչ կասկածելի է, կամ՝ անհասկանալի. այդ երբվանի՞ց է պետական նախարարը համարվում պատասխանատու առաջնորդ: Ոնց որ թե առաջնորդ համարվում է երկրի ղեկավարը: Այսինքն՝ Արայիկ Հարությունյանի առկայությամբ Ռուբեն Վարդանյանը Արցախի առաջնո՞րդ է լինելու: Բա որ երկրում միանգամից մի քանի պետական նախարար նշանակվեն, ստացվում է, որ այդ երկրում գործելու է բազմաառաջնորդական համակա՞րգ:

Կամ որ ասում է՝ կղեկավարեմ երկիրը ճգնաժամից հանելու իրական աշխատանքները, ինչի՞, Արայիկ Հարությունյանը կեղծ աշխատանքնե՞ր է տանում: 

Թող պարզ ասի, որ մտադիր է ստանձնել Արցախի ղեկավարի պաշտոնը կամ գործառույթները, ամեն ինչ տեղն ընկնի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   846 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ