...

Ձիերին անցակետում չեն փոխում

Ձիերին անցակետում չեն փոխում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Արցախում կան անտեսանելի խաղացողներ, որոնք այլ խնդիրներ են լուծում. «Արցախում ութ հոգի ինչ-որ բան է պարտադրում Արցախի նախագահին։ Նրանցից մեկը Ռուբեն Վարդանյանն է։ Ո՞ւմ է ներկայացնում Ռուբեն Վարդանյանը։ Նրա գործունեությունն անհասկանալի է։

Եվ ովքե՞ր են այդ մնացած մարդիկ։ Տրոյական ձիե՞ր են, որոնք ուզում են, որ անկայունությունն Արցախից տեղափոխվի Հայաստան»:

«ՉԻ». Հետաքրքիր է, թե Արցախի ներքաղաքական խնդիրները ինչո՞ւ են մտահոգում իշխանություններին:

Մի կողմից՝ ասում են. Արցախի ներքին գործերին չենք խառնվում, թող իրենք իրենց հարցերը լուծեն, թող գնան, Բաքվի հետ բանակցեն, ձեռքներս լվանում ենք, մյուս կողմից՝ տրոյական ձիերից են խոսում: 

Տրոյական ձիերը վաղուց Հայաստանում են, տեսանք՝ ոնց եք նրանց հարցերը լուծում: Մինչև հիմա տենդերներով կերակրում եք: Եվ հետո, Բաքուն Լաչինի միջանցքն այնքան պինդ է փակել, որ ձիերն այնտեղով անցնելու և այստեղ հասնելու շանս չունեն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   519 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ