...

Շեֆին հակաճառո՞ւմ է, թե՞ շտապեցնում

Շեֆին հակաճառո՞ւմ է, թե՞ շտապեցնում

«Ի՞նչ է նշանակում Արցախը մերն է, քանի մեր ժողովուրդը այնտեղ է ապրում՝ մերն է»,- հայտարարել է ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ պրն Քոչարյանի տրամաբանությամբ՝ Շուշին ու Հադրութը մերը չեն, իսկ Գլենդեյլն ու Սոչին մերն են։ Խնդիրն այն է, որ պրն Քոչարյանի անմիջական շեֆն օրումեջ տարբեր հարթակներից հայտարարում է, թե Արցախը մերը չէ, Արցախն Ադրբեջան է, իսկ ինքը փաստորեն հակաճառում է շեֆին։ Կամ էլ զգուշորեն խորհուրդ է տալիս՝ «շե՛ֆ, ճիշտ ես ասում, Արցախը մերը չի, բայց քանի դեռ այնտեղ մեր ժողովուրդն է ապրում՝ մերն է, ուրեմն արագացրու մի բան արա, որ մեր ժողովուրդն էլ այնտեղ չապրի, ու դու ճիշտ դուրս գաս»։

Մի տարբերակ էլ կա։ Հնարավոր է՝ պրն Քոչարյանը զգացել է, որ շեֆի գործերը լավ չեն, ու որոշել է «նավսյակի» ռազմահայրենասիրաբար մի թեթև տարանջատվել նրանից։ Ով-ով, բայց պրն Քոչարյանը նման բաները լավ է զգում։

Հ․ Գ․ Էն պատմությունը գիտեք, չէ՞, որ նավաստին շնչակտուր մտնում է նավապետի սենյակ ու ասում «երկու լուր ունեմ, մեկը լավ, մյուսը՝ վատ», նավապետն ասում է «սկզբում լավն ասա», սա էլ ասում է «պարզվեց՝ մեր նավում առնետներ չկան»։ Չնայած՝ ՔՊ-ի դեպքում հաստատ հակառակն է պարզվելու․․․ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   693 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ