...

Թիվ մեկ թեման

Թիվ մեկ թեման

ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը գրել է. «Դժկամությամբ դիտեցի ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան լայվը, որը մեծամասամբ ուղղված էր ԼՀԿ-ին և Էդմոն Մարուքյանի վերջին հարցազրույցին։ 

Պետք է արձանագրել, որ «ուսապարկ» բնորոշման թիվ մեկ հասցեատերը հենց ինքն է՝ ՀՀԿ իշխանական ինկուբատորում աճած պարոն Արմեն Աշոտյանը։

Կծկումներ էին նկատվում նաև այն ընթացքում, երբ Աշոտյանը խոսում էր պետական աշխատանքի վարձատրությունից։ Պատկերացնո՞ւմ եք իր ողջ հասուն կյանքում մեկ մարդու ողորմածությունից կախված, քաղաքի կենտրոնում «ընկերների օգնությամբ» բնակարան ձեռքբերած պաշտոնյան փորձ է անում սևացնել այն մարդկանց, ովքեր պետական պաշտոն զբաղեցնելուց առաջ և հետո եղել են և կան կայացած մասնագետներ, որի հիմքը բացառապես աշխատանքն է՝ թափանցիկ և ծրարներից զերծ վարձատրությունը»:

«ՉԻ». Ոնց էլ չեն հոգնում էս անկապ բանավեճերից: «Բանավեճերից»: Աշոտյանը մի ամբողջ լայվ է տրամադրում ԼՀԿ-ին, լուսավորները նույնկերպ պատասխանում են: Բայց որ հարցնես, թե ինչի շուրջ եք վիճում, չեն կարող պատասխանել:

Որ ճիշտն ասենք, չէինք էլ ցանկանում անդրադառնալ այս գզվռտոցին, բայց ի՞նչ անենք, եթե արդեն օրուկես է, Հայաստանի թիվ մեկ թեման Կարբիում գողության պահին ծեծ կերած պարեկն է, մեկ էլ Նիկոլ Փաշինյանի հետ Գերմանիա մեկնած դուստրը: Այնտեղ ադրբեջանցիներն են արցախցիների հետ բանակցություններ վարում, «Զովքի» տերերին են բռնում, դրամը նորից արժևորվում է ու դրանով նորից հարվածում մեր արտահանողներին. սրանք թեմա չեն:

Ճար չկա, պիտի հետևենք Մարուքյան-Աշոտյան հակամարտությանը: Մի քիչ մանրամասներով խոսեք: Մեզ էլ է հետաքրքրում, թե Երևանի կենտրոնում ով ու որտեղ բնակարան ունի: Չկա, չկա, գոնե բզբզանք, էնքան հետաքրքիր բաներ կարող են տակից դուրս գալ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1362 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ