...

Բըլթ-57

Բըլթ-57

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Factor.am-ի հետ հարցազրույցում անդրադառնալով Մեղրիի միջանցքի թեմային, ասել է. «Մեղրիի փոխանակման տարբերակը ռուս-թուրքական տարբերակ է: Դա Գոբլինը չի եղել, դա ռուս-թուրքական, Լենին-Աթաթուրք ծրագրից եկող բան է»: 

«ՉԻ». Հալալ է: Հալալ է ռուսներին, որ Մեղրիի փոխանակման ռուս-թուրքական ծրագիրը գցել են ամերիկացիների գրպանը։ Խիտրիե սվոլոչի:

Էս ամերիկացիներն էլ, դե, քաղաքականությունից կիլոմետրերով հեռու են, բան չեն հասկանում, ջեբից հանել են էդ ծրագիրը, էշ-էշ ռուսների կուտը կերել, ու արդեն 25 տարի է, իրենց չխնայելով, քրտինքի մեջ կորած, փորձում են այդ ծրագիրը կյանքի կոչել: 

Բա, Զադորնովը մի բան գիտեր, էլի, ամերիկացիների մասին:

Հ.Գ. Եթե ճիշտ ենք հիշում, սա այն Արամ Սարգսյանն է, որին հարցրեցին, թե ո՞ւմ էր պետք Արևմուտքի աջակցությունն ու զորակցությունը Արցախին, եթե այն հայաթափվել է, պատասխանեց, թե դա կարևոր չի: Կարևորը աջակցել է: Լրջագույն գործիչ է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   211 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ