...

Բըլթ-51

Բըլթ-51

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Այսուհետև պետք է ասել ոչ թե Հայոց պատմություն, այլ Հայաստանի պատմություն»»:

«ՉԻ». Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանը ամեն ինչից, բոլոր թեմաներից խոսում է, բայց որ խորանում ես, իր ասածներից բան չի հասկանում:

Խոսում է քաղաքականությունից, բայց չի հասկանում, թե ինչ է քաղաքականությունը:

Մեջբերումներ է անում Աստվածաշնչից և խոսում եկեղեցուց, բայց որևէ պատկերացում չունի, թե ինչ է գրված Աստվածաշնչում ու ինչ դեր ունի եկեղեցին:

Հիմա էլ սա. իրեն թվում է, թե գյուտ է արել, բայց իրականում սա էլ ցույց է տալիս, որ ընդհանրապես պատկերացում չունի գրաբարից: Մեկդ իրեն բացատրեք, որ «Հայոց» բառը Հայք (նույնն է, թե Հայաստան) բառի սեռական հոլովն է։ Այսինքն՝ «Հայոց պատմություն» նշանակում է ոչ թե հայերի պատմություն, այլ Հայաստանի պատմություն։

Լավ կլինի, որ էս նույնը բացատրեին մեր ԿԳՄՍ-ի նախարարին ու իր տեղակալներին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   549 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ