...

Ցավդ էլ տանենք

Ցավդ էլ տանենք

ԱԺՀԳԲԼՃԿ ներկայացուցիչ Արա Պապյանը հայտարարել է. «Տվեք ինձ 12 միլիոն դոլար` քանդեմ Թուրքիան, 4 միլիոն՝ Ադրբեջանը»:

«ՉԻ». Մեզ կներեք իհարկե, զահլա չկար ստուգեինք, թե ոնց էր կոչվում Արա Պապյանի քաղաքական ուժը: Դրա համար այբուբենի հիմնական ռազմահայրենասիրական տառերը մեջը դրել ենք: Հիշում ենք, որ ինչ-որ բևեռ էր: Հյուսիսային, թե հարավային: Տենց մի բան էր: Երևի հյուսիսային, որովհետև կարծես Ամերիկայից հյուսիս էր բնավորվել: Բայց կարող է՝ հարավային էր, ոնց որ թե հարավում երազում էր Քուռ-Արաքսյան Հանրապետություն հիմնադրել:

Լավ, էդ սաղ հեչ. էս մարդուն փող տվեք, յա: Էս աշխարհում չկա՞ մեկը, 12 մլն քցվի, Արա Պապյանը Թուրքիան ապամոնտաժի: Էն երկրորդ տրանշը՝ 4 միլիոն դոլարի, արդեն պետք չի լինի, որովհետև հենց Արա Պապյանը թուրքերին վարի տվեց, Ադրբեջանը ինքնավար կդառնա, այսինքն՝ ինքն իրեն վարի կգնա: Մնում է՝ փողը տան:

Կանադայի վարչապետ Ջասթին Բիբեր էր, ինչ էր, իրեն ասեք՝ Արա Պապյանի թրքաշինական միսիան ֆինանսավորի:

Հազիվ մեկը Թուրքիան ուզում է քանդել, կոչ ենք անում ժլատություն չանել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   878 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ