...

Ցեղակրոնությունից ոչ մի զիջում

Ցեղակրոնությունից ոչ մի զիջում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հետևելով միջազգային քաղաքական, լրատվական և քաղաքագիտական շրջանակների գնահատականներին Մյունխենյան reality-show-ի վերաբերյալ՝ արձանագրեմ ևս մի քանի իրողություն, որոնք լրջորեն մտորելու առիթ պետք է հանդիսանային այս իշխանության համար: 

Ամիսներ առաջ Փաշինյանը բարձրաձայնում էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական կռվանը լինելու է «ժողովրդավարությունը»: Մյունխենից առաջ կարծես թե իրավիճակն առավել բարենպաստ կարող էր թվալ այդ հարցում՝ հաշվի առնելով Ադրբեջանի վերջին խայտառակ խորհրդարանական ընտրությունները: Սակայն իրականության մեջ համաշխարհային գերկենտրոնները երբեք էլ լրջորեն չեն դիտարկել «ժողովրդավարությունը» իրենց գեոպոլիտիկ շահերի համատեքստում: 

Հետևություն՝ Ադրբեջանից ավելի ժողովրդավար լինելը (ինչը մշտապես է եղել, մինչև 2018 ապրիլ նույնպես), չի տալիս շոշափելի առավելություն իրական քաղաքականության մեջ»:

«ՉԻ». Հետևելով Արմեն Աշոտյանի և ընդհանրապես՝ ՀՀԿ-ի գործունեությանը, արձանագրենք մի քանի իրողություն, որոնք այդպես էլ մտորելու առիթ չհանդիսացան նախկին իշխանությունների համար:

Ուրեմն, 1990-ականներին հայ-ադրբեջանական պատերազմում մեր հաղթանակները նաև պայմանավորված էին Հայաստանի ժողովրդավարական համակարգով ու իմիջով: Տարածաշրջանում «ժողովրդավարության կղզյակ» որ ասում էին, հաստատ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի մասին չէին ասում: Ու երբ 1992 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունեց 907 բանաձևը, որով սահմանափակվում էր ԱՄՆ-ի կառավարության օգնությունը Ադրբեջանին, դրա պատճառը Հայաստանի դեմոկրատական քաղաքականությունն էր և Ադրբեջանի ավտորիտար, ագրեսիվ քաղաքականությունը: Աշոտյանն այն ժամանակ բանակից պլստալու առաջին քայլերն էր կատարում, կարող է և չիմանալ, թե այդ բանաձևը քաղաքական ինչպիսի ազդեցություն է թողել պատերազմի ընթացքի վրա, միջազգային կառույցներում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ բանաձևեր ընդունելիս ինչպիսի նշանակություն է ունեցել: 

Իսկ ե՞րբ են կասեցվել բանաձևի գործողությունները. ճիշտ է, Քոչարյանի գալուց 3 տարի անց: Հայաստանն ու Ադրբեջանը աստիճանաբար միջազգային կառույցներում, իրավապաշտպան կազմակերպություններում սկսեցին ներկայացվել որպես երկու ավտորիտար երկրներ: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 21, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2206 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ