...

Чья корова бы мычала, ваше бы молчала

Чья корова бы мычала, ваше бы молчала

Համացանցն ակտիվորեն քննարկում է «Հեղափոխության պահապաններ» կոչվող խմբի գործունեությունը: Հիշեցնենք, որ նրանք այցելել էին ինչ-որ «գյուղապետի» և պարտադրել ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանից:

«ՉԻ». Այն, որ նրանց գործունեությունը ծիծաղելի է և առաջին հերթին վարկաբեկում է հեղափոխությունը, երկու կարծիք չի կարող լինել: 

Միանշանակ է նաև՝ իշխանությունը րոպե առաջ պետք է հայտարարի, որ կապ չունի նրանց հետ և հանձնարարի ոստիկանությանը իրավական որակումներ տալ նրանց արարքներին:

Բայց պակաս զավեշտալի չէ, որ այդ խմբի գործունեությունը առավել քննադատում են ռևանշի ուժերը և «Սասնա ծռերը»: 

Հիշեցնենք, որ առաջինները հեղափոխության պահապանների փոխարեն պահում էին գողականների հրոսակախմբեր, որոնք հաշվեհարդար էին տեսնում քաղաքական հակառակորդների հետ: 

Երկրորդների աղմուկը նույնպես ծիծաղելի է. պետական կառույց գրաված խումբը բողոքում է ինչ-որ երիտասարդների անհասկանալի բեմադրությունից: Նման արձագանքների համար է ասված՝ Чья корова бы мычала, ваше бы молчала:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1086 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ