...

Չկարևորեր՝ տեղը կտար ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային

Չկարևորեր՝ տեղը կտար ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային

«Ռուսաստանը միշտ ընդգծում է ԵԱՀԿ ՄԽ-ի կարևորությունը: Տեսնում եք՝ նոր համանախագահ է նշանակվել։ Եթե չկարևորեին, չէին նշանակի առհասարակ, կփակեին այդ պաշտոնը»։

Սա հատված էր Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հարցազրույցից՝ տրված «Հրապարակ» թերթին:

«ՉԻ». Իսկապես, Ռուսաստանը ինչի՞ տեր է. եթե չկարևորեր, հաստատ կօպտիմալացներ պաշտոնը: Կամ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային կասեր՝ մեզ համանախագահի պաշտոն պետք չէ, եթե փող ունեք, դուք նշանակեք, մենք հազիվ 1400 հոգանոց խաղաղարար բրիգադի աշխատավարձն ենք հոգում:

Տեսնես՝ Դավիթ Բաբայանը հասկանո՞ւմ է, որ դիվանագիտության մեջ որևէ կազմակերպության շրջանակում աշխատելը դեռ չի նշանակում շահագրգռվածություն, որ այն հաջողի: Հաճախ պետությունները միտումնավոր մասնակցում են այս կամ այն միջազգային ֆորմատին, որպեսզի նրա աշխատանքը կազմալուծեն ու չեզոքացնեն: Նույն հաջողությամբ Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար երկիրն է, բայց ոչ ոք թերևս չի մտածում, որ այդ երկիրը մտահոգված է մարդկանց իրավունքների պաշտպանությամբ: Կամ աշխարհի ամենակոռումպացված երկրները ներկայացուցիչներ ունեն ԳՐԵԿՈ-ում, բայց դա ամենևին չի նշանակում, թե նրանք պայքարում են կոռուպցիայի դեմ:

Անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանը ցուցադրեց, որ Մինսկի խումբը իր համար առոչինչ է՝ միայն պոստֆակտում տեղեկացնելով մյուս երկու համանախագահ երկրներին ստորագրված համաձայնագրի մասին:

Այնպես որ՝ եթե Բաբայանն առաջիկայում հանդիպի Մինսկի խմբի ռուս համանախագահին, պետք է փորձի հասկանալ, թե ինչ է ուզում Ռուսաստանը և ոչ թե Մինսկի խումբը:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   924 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ