...

Մատի ու մատանու արանքը մի մտեք

Մատի ու մատանու արանքը մի մտեք

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին՝ ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարել է․ «եթե այդպես ատամներով պաշտպանում է կնոջը, այնպես էլ թող հայրենիքը պաշտպանի»։

Դավիթ Բաբայանն ակնհայտորեն «տեղը չի բերում»։ Նախ՝ Նիկոլն ու իր տիկինն ամուսնության վկայական ունեն, իսկ հայրենիքը «կադաստրի թուղթ» չունի։ Երկրորդ՝ Նիկոլը հայտարարել է, որ իր համար հայրենիքը և պետությունը նույնական են, հետևաբար՝ իր հայրենիքը 29,743 հազար քկմ տարածքով Հայաստանն է և վերջ, դրանից դուրս ինքը հայրենիք չունի։ Ճիշտ է, այդ 29,743 հազար քկմ-ից մի 300 քկմ-ն է՛լ Նիկոլը չի պաշտպանել՝ համարելով դժգույն-դժբախտ, բայց հավատացեք՝ եթե նա ոչ թե մեկ, այլ 29 743 կին ունենար, հաստատ մի 300-ին կզիջեր՝ մյուսների բարեկեցությունն ապահովելու մտադրությամբ։ Բացի այդ էլ՝ վերջին սոցհարցումների համաձայն, Նիկոլի հայրենիքի բնակչության ընդամենը 14 տոկոսն է սատարում նրան։ Ի՞նչ եք կարծում, նա ատամներով կպաշտպանե՞ր կնոջը, եթե վերջինս ընդամենը 14 տոկոսով աջակցեր իրեն, կամ թույլ տար ուտել իր եփած աջաբսանդալի միայն 14 տոկոսը, իսկ մնացած 86 տոկոսը լցներ գլխին։

Այնպես որ՝ Նիկոլը, հասկանալի պատճառներով, ավելի շուտ իր կնոջը կպաշտպանի, քան հայրենիքը։ Իսկ մարդը, որն այս տարրական բաները չի հասկանում, իրավունք չունի նախագահի խորհրդականի պաշտոն զբաղեցնել։

ՎԱՐԿԱՆԻՇ

   598 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ