...

Ցինիզմ առանց սահմանների

Ցինիզմ առանց սահմանների

«Քաղաքապետի 5 տարիները «գլորելը» Երևանի համար շատ ծանր հետևանքներ կունենա։ Մարությանն ասում էր՝ երկու տարում տրանսպորտի խնդիրը կլուծի, բայց նոր-նոր 100 գազել է ուզում գնել»։

Գնահատականի հեղինակը Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն է:

«ՉԻ». Տեսնես՝ ի՞նչ հետևանքներ կունենա, կարո՞ղ է ավելի վատ հետևանքներ ունենա, քան Տարոն Մարգարյանի 9-ամյա պաշտոնավարումը: Հայկ Մարությանին իրավունք ունեն քննադատելու նրանք, որոնք իսկապես հեղափոխական լուծումներ էին սպասում նրանից: Սպասում էին, որ Օպերայի տարածքը ամբողջովին կմաքրվի նախկինների ապօրինություններից: Մաշտոցի պուրակում ծառ չի կտրվի, ինչպես ծրագրավորել էին նախկինները: Օրենքի խախտումներով տրամադրված հողերը կվերադարձվեն համայնքին, իսկ նախկինները ստիպված կլինեն փոխհատուցել ոչ բարեխիղճ գնորդների պաշտոնական ծախսերը և տրված կաշառքները:

Բայց Մարությանին քննադատում է մեկը, ում նկատմամբ մի քանի քրեական գործ է հարուցվել՝ բազում ապօրինությունների դրվագներով: Նրանցից մեկով Բաղդասարյանը օտարել է թաղապետարանի շենքի մի մասը, ըստ քրեական գործի նյութերի՝ իր մտերիմներից մեկին: Մեկ այլ դրվագով թաղապետարանի աղքատիկ բյուջեից աշխատավարձ է տվել մարդկանց, որոնք երբեք չեն ներկայացել աշխատանքի, բայց դրա փոխարեն ընտրությունների ժամանակ ակտիվորեն աջակցել են հանրապետականներին:

Այդպես գլորել են 9 տարի և հիմա մտահոգ են, թե ինչու իրենց ավիրածը չի վերականգնվել երկու տարվա ընթացքում: Քաղաքականության մեջ միշտ էլ ցինիզմի տարր կա, բայց սրանց մոտ այն գերազանցում է բոլոր հնարավոր սահմանները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1404 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ