...

Դառը հիշողությունների պատճառով

Դառը հիշողությունների պատճառով

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Կուսության ստուգումը ևս խնդիր է, որի մասին պետք է բարձրաձայնել: Մեր առաջարկած օրենսդրական փաթեթները օրենսդրական արգելք են դնում դրա նկատմամբ»:

«ՉԻ». Մեր մեջ ասած, էն «Արմքոմեդին» պետք է փակել: Ինչների՞ս է պետք, երբ էս խորհրդարանը տեղով Արմքոմեդի է: Ընդ որում, ամենօրյա թողարկումներով:

Կուսության հետևից են ընկել: Չգիտենք, երևի դրա հետ կապված դառը հիշողություններ ունեն: Մի անգամ ասել էինք, որ սրանք փոքր ժամանակ ինչ հոգեբանական բարդույթ ունեցել են, հիմա հերթով այդ բարդույթները մեյդան են գցում:

Մի ժամանակ տարբեր երկրներում, այդ թվում՝ եվրոպական, աբորտներն էին արգելել: Հենց արգելեցին, աբորտները շատացան: Թաքուն կլինիկաներ էին գործում, կանայք գնում էին այնտեղ: Ու ոչ ոք դրա մասին չէր իմանում, ու դա կանանց ավելի ձեռնտու էր, քան երբ աբորտը օրինական էր, ստվերային ահռելի փողեր էին շրջանառվում: Վերջը այդ արգելքը հանեցին: 

Առակը ի՞նչ կցուցանե. արգելեք, մեկ է, ստուգողը ստուգելու է, ստուգվողը ստուգվելու է. ուղղակի այդ ամենը լինելու է բոլորի աչքից հեռու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   518 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ