...

Խառը իջեք ձոր՝ տղերքով ու աղջկերքով

Խառը իջեք ձոր՝ տղերքով ու աղջկերքով

«Մենք պահանջելու ենք ԱԺ արտահերթ նիստ հաջորդ շաբաթ: Այսօր երեկոյան հանդես կգամ մանրամասն՝ ինչ նիստ ու ինչ օրակարգով: Եվ հիմա հայտարարում եմ՝ դե, տղա են, թող գան»․ հայտարարության հեղինակ «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյան։ 

«Փոխանցեմ նրան, որ նախ ես տղա չեմ, եթե նկատում է, բայց եթե տղայական խոսակցության մասին է խոսքը, ապա՝ եթե Սաղաթելյանը տղա էր, ապա ո՞ւր էր այս ողջ ընթացքում, այդ թվում՝ այն ժամանակ, երբ ծափերով ՔՊ-ն ճանապարհեց իրենց ընկերներին ԱԺ դահլիճից։ Որտե՞ղ էր նա։ Էլ չասեմ մնացած նիստերը, որոնցից նա բացակայում է»․ հայտարարության հեղինակ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյան։ 

«Ես կմասնակցեմ, եթե պետք լինի ու իրենք չեն, որ պիտի ասեն՝ տղա ես: Իրենք տղա՛ չեն, տղա լինեին, գոնե մի օր ճակատում կլինեին կամ կգային իմ կողքը կկանգնեին այնտեղ: Ի՞նչ եք խոսում, իրե՞նք են տղա, իրենցից ի՞նչ տղա, յուբկեք առեք, հագցրեք իրանց»․ հայտարարության հեղինակ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյան։ 

Հ․Գ․ Ցանկը բաց է, «գենդերային հարցերով» հայտարարություններ անողներ վստահաբար դեռ երկու կողմից էլ լինելու են։ Եվ մինչ օրենսդիրները որոշում են՝ ով է տղա, ով աղջիկ, կամ արդյոք աղջիկը աղջի՞կ է, իսկ տղան՝ տղա, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը գնալով ավելի անհասկանալի է դառնում։ Արևմուտքը մի բան է ասում, հետո դրան հետևում է Փաշինյանի արձագանքը, ապա Արցախի ղեկավարության անհամաձայնությունը Արևմուտքի հայտարարարություններին, և վերջում հնչում է Ռուսաստանի ձայնը Կրեմլից՝ մի քիչ էլ խաղացեք տոնայնությամբ։ Մի խոսքով՝ բոլոր իմաստներով «տրանսգենդեր» վիճակում ենք։

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ