...

Շարքից դուրս եկած մահապարտը

Շարքից դուրս եկած մահապարտը

«Պարոն Գեղամ Նազարյան, այդքան տղամարդ էիր, գայիր հասնեիր առաջին գիծ, ես կոնկրետ առաջին գծում եմ եղել Հադրութում՝ «Արծիվ» մահապարտ ջոկատի հետ: Ես չեմ կռվել, չեմ հասցրել, որովհետև հենց առաջին օրը շարքից դուրս եմ եկել: Թող գա, դեմս կանգնի, ասի: Այստեղ կարևորն այն է, որ ես 68 տարեկան հասակում էլի գնացել եմ, իմ ընկերներին մենակ չեմ թողել: Երբ որ մարդը 40 տարեկան հասակում է գնում, դա էլի հասկանալի է, եթե մարդը 50-ում է գնում՝ էլի հասկանալի է, բայց եթե մարդը 68 է, արդեն 4-5 թոռան տեր է, բայց երբ լսում է պատերազմ է, գնում է, ես կարծում եմ մենակ դրա համար, որ ինքը այդ տարիքում է գնացել, որ ոչինչ էլ արած չլինի, բայց մի օր թեկուզ հասել է առաջին գիծ, ուրեմն պետք է մի քիչ ուրիշ ձևով դրան մոտենալ»,- հայտարարել է ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ դիմելով «Դիմադրության» շարժման «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի որդին՝ Աբգարը, ԱԹՍ-ի հարվածից զոհվել է 44-օրյա պատերազմում։ Ի դեպ, հենց նա է խնդրել Հակոբ Ասլանյանին հանդիպելիս հարցնել՝ առաջնագծի ո՞ր հատվածում է ինքը եղել, ինչպե՞ս է վիրավորում ստացել, թող պատմի, հանրությունը հետևություններ կանի: Aravot.am-ի թղթակիցն էլ փոխանցել է ու ստացել այս պատասխանը։

Շարքից դուրս է եկել ու էդպես էլ մնացել է։ 68 տարեկանում դեռ չի հասկացել, որ մարդու համար ամենաթանկ բանը զավակի կյանքն է, և Գեղամ Նազարյանը, ի տարբերություն ՔՊ-ականի, որդու կյանքն է դրել զոհասեղանին։ Ամենացինիկն էլ մի քիչ մտածում է խոսելուց առաջ, երբ զոհված տղաների ու նրանց ծնողների մասին է լինում նյութը։ Բայց սա այդ դեպքը չէ։ «Մի քիչ ուրիշ ձևով ենք մոտենում թոռնատեր մարդուն», թե չէ կարելի էր առաջարկել նրան փոխանակել մեր ռազմագերիների հետ։ Գոնե մի ձևով արժևորված կլիներ նրա մասնակցությունը վերջին պատերազմին։ Վերջին հաշվով մահապարտների կողքին է մի քանի ժամ կանգնել։

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2603 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ