...

Չինգաչունգ խաղացեք կտտացնելու վրա, հետո ծափ կտաք

Չինգաչունգ խաղացեք կտտացնելու վրա, հետո ծափ կտաք

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն այսօր ԱԺ-ում ցանկացել է արձագանքել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանին: «Ինչ վերաբերում է, տիկին Ստամբուլյան… Ստամբուլ... Լավ է, ոչ մի բան … Շնորհակալություն, այսքանը»,- ասել է Վարդանյանն ու հեռացել ամբիոնից: Նիստերի դահլիճում հնչել են ծափահարություններ:

Բայց ավելի տպավորիչ կլիներ, եթե ՔՊ-ական պատգամավորը առաջարկեր կոլեգային, օրինակ, չինգաչունգ խաղալ կտտացնելու վրա։ Այդ դեպքում ներկաները երևի հոտնկայս կծափահարեին։ Իրականում ԱԺ 8-րդ գումարման խորհրդարանը ռեկորդ է սահմանել՝ իր որակական և բովանդակային մակարդակով զիջելով բոլոր նախորդ գումարման խորհրդարաններին։ Տհասությունը, ապաքաղաքական պերսոնաժներն ու նրանց խղճահարություն առաջացնող վարքագիծն արդեն սովորական են դարձել։ Թվում է, թե ամեն ինչ արդեն հասցրել ենք տեսնել, բայց այսպիսի դեպքերում հասկանում ենք, որ քաղաքական կենսակերպը անշրջելիորեն լքել է պատգամավորի հաստիքը զբաղեցնողներին։ Այդ հաստիքը դարձել է սեփական կենսագրությունը արժևորելու միակ գործիքը։ Այ, օրինակ, եթե տիկին Վարդանյանը ինչ-որ հրաշքով չհայտնվեր ԱԺ-ում, հիմա վարկային որևէ կազմակերպությունում իր տեղը հանգիստ նստած կլիներ։ (Նախկին կյանքում նա հենց այդ ոլորտում էլ աշխատել է)։ Իսկ այսօր նա ԱԺ-ում ծաղրում է հակառակորդին, որովհետև նրա ազգանունը տիկնոջը դուր չի եկել: Դուր չի եկել, որովհետև նա էլ էկոնոմիկայի նախարարին «բշտելու» հանդգնություն է ունեցել։ Իսկ էկոնոմիկան Վարդանյանի տարերքն է, որովհետև նախկին կյանքում նա ունեցել է տնտեսագետի մասնագիտություն, եղել է շարքային բանկի կամ վարկային կազմակերպության շարքային աշխատակից, որին վարձատրել է իր գործատուն, այլ ոչ թե ՀՀ քաղաքացին։ Բայց դե, տարբերությունը բացատրելու կարիք չկա, կարևորը ծափերն են, որոնք փակում են բոլոր հարցերը։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1507 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ