...

Դե, էլ մի՛ սեթևեթիր

Դե, էլ մի՛ սեթևեթիր

Վլադիմիր Պոզները Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը սկսեց հարցով, թե հանդիպե՞լ է Պուտինի հետ՝ հաշվի առնելով, որ նրանք ընկերներ են, Քոչարյանը պատասխանեց, որ չեն հանդիպել։

«Չենք հանդիպել, և ոչինչ չենք քննարկել»,- ասաց Քոչարյանը: Պոզները ի պատասխան էլի ավելացրեց. «Եվ ոչինչ չեք քննարկել»: Քոչարյանը ժպտաց ու չհամաձայնեց, որ ոչինչ չեն քննարկել, ապա ավելացրեց՝ «Եկեք թողնենք այդ հարցը»:

«ՉԻ». Քոչարյանն այնպես է սեթևեթում, կարծես հարցնում են՝ սիրուհի կամ սիրեկան ունե՞ս: Ուրիշ ժամանակ էլ տղամարդկությունից է խոսում: Հանդիպել ես, տղամարդավարի ասա՝ հանդիպել եմ, չես հանդիպել՝ տղամարդավարի խոստովանիր, որ քիմիան այլևս առաջվանը չէ:
Հանդիպելու մասին հարցին հստակ պատասխան չտալը մեկ նպատակ է հետապնդում. առաջիկայում Քոչարյանի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները հազար ու մի մտացածին լուր կտարածեն, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել հանդիպումը:  

Օրինակ՝ 5-րդ ալիքը կպատմի, որ իրականում հայտնի հանգստի ժամանակ Պուտինը և Շոյգուն միայնակ չեն եղել: Տայգայում նրանց ընկերակցել է նաև Քոչարյանը: Եթե ուշադիր նայեք, դուք էլ նմանություն կտեսնեք Քոչարյանի ու անտառապահի միջև:

«Մեդիապորտը» լուր կտարածի, որ ըստ իր հավաստի աղբյուրների՝ Պուտինը ամբողջ գիշեր Քոչարյանին իր Այրես լիմուզինով պտտեցրել է Մոսկվայում: Իսկ առավոտյան սուրճ են խմել Իստրա գետի ափին:

«Երևան թուդեյը» ռեպորտաժ կպատրաստի, որի գլխավոր մեխը կլինի այն, որ Պուտինը մի քանի օր է, ինչ աննախադեպ երջանիկ է: Անգամ ցանկացել է Կրեմլի կայքում կիսվել իր երջանկությունով, վերջին պահին Պեսկովն է կանգնեցրել:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1510 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ