Եթե Քոչարյանն անկեղծ պատասխաներ Պոզների բլից հարցերին:
Վ.Պ. - Ո՞րն եք համարում ձեր ձեռքբերումը:
Ռ.Ք. - Կարծում եմ, որ մի քանի միլիարդ դոլարը մեծ ձեռքբերում է:
Վ.Պ. - Ի՞նչն եք ամենից թանկ գնահատում:
Ռ.Ք. - Իշխանությունը:
Վ.Պ. - Եթե ոսկե ձկնիկ բռնեիք և այն Ձեզ երեք ցանկության հնարավորություն տար, որո՞նք կլինեին այդ ցանկությունները:
Ռ.Ք. - Նենց մի հատ կբամփեի, որ հաշվելը մոռանար:
Վ.Պ. - Ի՞նչ թերություն եք մարդկանց հեշտությամբ ներում:
Ռ.Ք. - Չեմ ներում, և վերջ:
Վ.Պ. - Ի՞նչ թերություն երբեք չեք ների:
Ռ.Ք. - Քանի՞ անգամից եք հասկանում:
Վ.Պ. - Սատանան Ձեզ անմահություն է առաջարկում, այն էլ՝ առանց որևէ պայմանի, համաձայնո՞ւմ եք:
Ռ.Ք. - Առաջարկել է, բայց առաջարկը շատ երկիմաստ էր: Դեռ մտածում եմ:
Վ.Պ. - Ձեր գլխավոր ուժը:
Ռ.Ք. - Պուտինը:
Վ.Պ. - Ձեր գլխավոր թուլությունը:
Ռ.Ք. - Գործը կիսատ թողնելը: Օրինակ՝ Մարտի 1-ի գործը կիսատ մնաց:
Վ.Պ. - Եթե հանդիպեիք բարձրյալին, ի՞նչ կհարցնեիք:
Ռ.Ք. - Այդ հարցին կպատասխանեմ սատանայի հետ մյուս հանդիպումից հետո:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: