...

Էրդողանը և Ալիևը սարսափում են Քոչարյանի միմիկաներից

Էրդողանը և Ալիևը սարսափում են Քոչարյանի միմիկաներից

Ռոբերտ Քոչարյանը Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան վերջին պատերազմում հայկական կողմի տարածքային կորուստներին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը վերջնականապես կորսվա՞ծ է համարում Լեռնային Ղարաբաղի այն տարածքները, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, նա ասել է.

«Բոլոր տարածքների մասին վստահ չեմ ասի, բայց, կարծում եմ, ամեն ինչ կորած չէ: Կարծում եմ՝ հնարավորություն կա, համենայնդեպս բանակցային գործընթացում, քննարկելու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում եղած տարածքների հետբերման հարցը: Թե ինչ կարգավիճակով և ինչպես, դա շատ բարդ հարց է, բայց ես կարծում եմ, որ այստեղ որոշակի հնարավոր հեռանկարներ կան»:

«ՉԻ». Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հասարակությանը կրկին անգամ մոլորեցնելու և ի վերջո նորից մեծ ողբերգության մղելու փորձ: Առանց պատերազմի Ադրբեջանը ոչինչ էլ չի վերադարձնելու:

23 տարի առաջ հասարակությանը խաբեցին, թե կարող են պահել 7 շրջանները, մեծ-մեծ խոստացան, թե 100 տարի էլ կարող են զարգանալ շրջափակման պայմաններում: Թե ինչ հետևանքների հանգեցրեց ժողովրդին խաբելը, տեսանք անցած տարի:

Հիմա էլ տարածում են, թե Քոչարյանի իշխանության գալու դեպքում Ադրբեջանը վերադարձնելու է Շուշին ու Հադրութը: Ալիևն ու Էրդողանը տեսնելու են Քոչարյանի միմիկաները, վախենալու են և գլխակորույս փախչելու են այդ տարածքներից:

Եթե հայաստանցին հավատա նման զառանցանքներին, ուրեմն արդեն ոչ թե Քոչարյանն ու նրա աջակիցներն են մեղավոր, այլ հենց հասարակությունը: Քանի որ մի անգամ կարող են նենգաբար խաբել, բայց կրկնվելու դեպքում ավելի շատ մեղավոր է խաբվողը:

Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը: Ադրբեջանը հայտարարել է, որ լուծել է Արցախի հարցը, ըստ էության մերժել է Մինսկի խմբի գոյությունը և բանակցում է միայն Սյունիքով միջանցք ստանալու վերաբերյալ: Այնպես որ՝ կամ Քոչարյանը իրականությունից կտրվել է, կամ էլ միտումնավոր ստում է, թե բանակցությունների միջոցով կարելի է վերականգնել ԼՂԻՄ-ի նախկին տարածքները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1805 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ