...

Դե որ Եկեղեցին է ասել, ուրեմն՝ վերջ

Դե որ Եկեղեցին է ասել, ուրեմն՝ վերջ

ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այ հողատու, բա ասում էիր առաքելական եկեղեցու զավակ ես։ Եկեղեցին ասում է՝ հեռացիր, ո՞ւմ ես սպասում»:

«ՉԻ». Ախ, նույնիսկ այդպես արդեն: Փաստորեն, ներքաղաքական հարցերում այսուհետ որոշողը Եկեղեցին է: Ըստ Շարմազանովի: Եթե Եկեղեցին ասել է, որ Նիկոլը պիտի հեռանա, ուրեմն՝ ճար չկա, պիտի հեռանա: Բա ոնց: 

Մենք Շարմազանովին միայն մի բան կարող ենք ասել. այ... ընկեր ջան, ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանը աշխարհիկ երկիր է, եկեղեցին էլ անջատ է պետությունից, չպետք է քաղաքականությամբ զբաղվի, իր գործառույթներով պետք է զբաղվի: Յանի, էս ո՞ւմ ենք ասում:

Թե որ շատ եք ուզում, փոխեք Սահմանադրությունը, դարձրեք կրոնապետություն, Եկեղեցու առաջնորդն էլ դառնա Հայաստանի ղեկավար, ինքը որոշի՝ ով լինի վարչապետ, ով՝ ՀՀԿ մամլո խոսնակ: Հայկական շարիաթ էլ մտցրեք, ձեր ուզածը ստացեք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1318 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ