ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` անդրադառնալով Yerevan.Today կայքի լրագրողի այն դիտարկմանը, որ Վահագն Խաչատրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելով, կարծես ՀՀՇ-ն վերադառնում է, ասել է. «Պարզվում է այս իշխանությունները դեմ են նախկիններին, բայց դեմ չեն նախկինների նախկիններին: Այո, կհամաձայնվեմ ձեր հետ, այդ պատկերն ունենում ենք գոնե անձերի տեսանկյունից»:
«ՉԻ». Հատուկ Ագնեսա Խամոյանի համար հայտնենք, որ իր սիրելի առաջնորդը ՀՀՇ անդամ է եղել, նույնիսկ կարելի է ասել՝ կարկառուն ՀՀՇ-ական է եղել: Նրան հաջորդած Սերժ Սարգսյանը նույնպես ՀՀՇ անդամ է եղել:
Այսինքն՝ Ագնեսա Խամոյանի և քոչարյանական լրատվամիջոցների տրամաբանությամբ ստացվում է, որ ՀՀՇ-ն չի էլ հեռացել, որ հիմա էլ վերադառնա: Եթե անձերի տեսանկյունից ենք այս ամենին նայում: Չէ՞, քոչարյանական պատգամավոր ջան, այդպես չի՞:
Ավելին ասենք. այս պատգամավորի տրամաբանությամբ ստացվում է, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն ավելի հհշական է, քան՝ իշխանական խմբակցությունը:
Էդ ձեր բառախաղերը, մանր շուստրիությունները խոդի գցելուց առաջ նախևառաջ հիշեք ձեր, ձեր տերերի անցյալը, նոր խոսեք:
Ու ի՞նչն է հետաքրքիր. ասում է՝ ներկա իշխանություններն անընդհատ խոսում են նախկիններից, դեմ են նախկիններին: Յա, դուք 20 տարվա մեջ մենակ մի բանում եք լավ հմտացել. նախկինների մասին խոսելու մեջ: Ուրիշ ոչ մի բանով դուք աչքի չեք ընկել, այնպես որ, թեթև տարեք: Սրած բզի մասին էլի չենք խոսում: