...

Եղունգ ունես, ճամփովդ գնա

Եղունգ ունես, ճամփովդ գնա

Ասում է՝ վերջին 30 տարում ասֆալտապատումը հիշեք, հետո՝ 2018-ից հետո իրականացված ասֆալտապատումը: Վահագն Խաչատրյանն է ասում: Նախագահ: Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում:

4 տարի է, սա իշխանությունների միակ «հաղթաթուղթն» էր՝ նախկինների հետ համեմատություններ անելիս: Բայց Մեղրիից եկողներից ում ուզում եք, հարցրեք. կասի՝ ավերակներով եմ գալիս: Տաթև-Աղվանի-Շրվենանց-Կապան ճանապարհը ռմբակոծված չի, բայց տեսնողի մտքով դա է անցնում: Դա այն ճանապարհն է, որը մեզ կապում է Իրանի հետ: Ճանապարհ, որն իբր ընտիր սարքել էին անցած տարի: Այդպես էին հայտարարում իշխանությունները: Իսկ ադրբեջանցիները 1,5 տարում Հայաստանը Արցախին կապող նոր ճանապարհը համարյա կառուցել, ավարտել են: Դեռ չհաշված Քելբաջարում, Ֆիզուլիում կառուցված ճանապարհները:

Երևանի ճանապարհների մասին չենք խոսում. վարորդները քթածակով են փողոցներում քշում, քանի որ արդեն մի քանի ամիս է, ճանապարհները գծանշված չեն: Հոծ գիծ չկա, գոտիներ չկան, ավտոն քշում ես ու պիտի զգոն լինես, որովհետև կարող է պատահել՝ հանդիպակաց գոտիով ես քշում, դիմացդ ավտո դուրս կգա: 

Ուզում էինք հարցնել, իսկ ո՞ւր է նայում Երևանի քաղաքապետարանը, ինչի՞ չի զբաղվում այս հարցերով, մեկ էլ հիշեցինք, որ քաղաքապետը 12 (տասներկու) օրով Ֆրանսիա է մեկնում: Թե ո՞վ է տեսել 12 օրանոց աշխատանքային այց՝ այսքան խնդիրը շալակին: 

Այնպես որ, այս մի «կոզիրն» էլ չի աշխատում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1834 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ