Երևի չենք չափազանցնի, եթե ասենք, որ Հայաստանի ամենաազգափրկիչ ուժերից ամենաազգափրկիչները քոչարյանախառն Դաշնակցությունն ու ԱԺԲ-ն են: Ու Լավրովի այցի օրերին մենք դրանում հերթական անգամ համոզվեցինք:
Հենց ՌԴ արտգործնախարարը եկավ, քոչարյանադաշնակները վրա տվեցին Եվրամիության գրասենյակին, «սպեցօպերացիա» իրականացրեցին, թուք ու մուր տեղացին Արևմուտքի վրա, իսկ Ագնեսա Խամոյանն ընդհանրապես «կզզցրեց» ԵՄ դեսպանին, և այդ ամենը կամերաների առաջ, մի քանի ռակուրսով, բանով: Շատ, շատ հայրենանվեր գործ արին: Աբրիք: Մնում է, էդ ձեր արածները «փաստագրեք», համակարգիչ գցեք, «ատչյոտ» կազմեք ու ներկայացնեք ձեր ռազմավարական «խազեինին»:
ԱԺԲ-ն էլ մալադեց: Հենց Լավրովը եկավ, ինչ-որ ակցիա կազմակերպեցին, Երևանի փողոցներում ՌԴ արտգործնախարարի հասցեին հայհոյանքներ և վիրավորական վանկարկումներ արեցին՝ կամերաների առաջ, մի քանի ռակուրսով, բանով: Շատ, շատ հայրենանվեր գործ արին: Աբրիք: Մնում է, էդ ձեր արածները փաստագրեք, համակարգիչ գցեք, «ռիփորթ» կազմեք ու ներկայացնեք ձեր ռազմավարական «շերիֆին»:
Ուղղակի ԱԺԲ-ի դեպքում մի քիչ լավ չստացվեց. դոլարի կուրսը ահավոր ընկել է: