...

Թույլ են տալիս

Թույլ են տալիս

ԱԺԲ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ազգային-ժողովրդավարական Բևեռը, առաջնորդվելով ժողովրդավարության սկզբունքներով և ընդառաջելով ՀՅԴ խնդրանքին, որոշել է Ազատության հրապարակի սեպտեմբերի 2-ի երեկոն զիջել ՀՅԴ միջոցառմանը։ Այսուհանդերձ, Ազգային ժողովրդավարական Բևեռն ընդգծում է, որ չի կիսում, այսպես կոչված, «Անկախ Արցախի» հայեցակարգը»:

«ՉԻ». Հիմա չգիտենք, բայց մի ժամանակ բավական տարածված բիզնես էր կայքի հասցեներ ամրագրելը: Այսինքն, անվճար կամ կոպեկներով քեզանով էիր անում, օրինակ, www.twit.com կամ 1+1. հասցեն, հետո նման անվանումով ընկերություն էր հայտնվում, որը այդ հասցեի համար բավական խոշոր գումարներ էր վճարում հասցեատիրոջը: 

Հիմա ԱԺԲ-ն, պարզվում է, ամրագրել էր Ազատության հրապարակը: Մենք գիտեինք, որ ՀՅԴ-ն վաղուց հայտարարել էր, որ սեպտեմբերի 2-ին հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում: Էլ չեն իմացել, որ Բևեռականները հմուտ են ոչ միայն եվրոպական պատվիրակություններին ուղեկցելու գործում, այլ նաև մինչև տարվա վերջ Ազատության հրապարակը «բրոնյա» անելու: Գործ է: 

Ու հիմա հպարտ-հպարտ «ադալժենի» են անում՝ փքված սեփական կարևորությունից, մի հատ էլ վերջում դաշնակներին «կծում» են: Գործ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   495 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ