...

Դեռ սովոր չեն, որ պաշտոնյա են

Դեռ սովոր չեն, որ պաշտոնյա են

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ ինքը խլել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրողի հեռախոսն ու հեռացել, ասել է.  «Ես ասացի՝ խնդրում եմ, մի նկարահանեք, բայց նկարելով՝ շարունակում էր հարցեր ուղղել։ Ես ասացի՝ խնդրում եմ, մի նկարահանեք, աշխատանքի ժամի չեմ, գործի տեղում չեմ։ Երբ շարունակել է նկարահանել, վերցրել եմ հեռախոսը, ջնջել տեսանյութը, հետո հեռախոսը տվել եմ իմ գործընկերներից մեկին, խնդրել եմ փոխանցել ու ասել, որ նա իրեն լրագրողին հարիր կերպով պահի»:

«ՉԻ». Իրականում լրագրողը էժան է պրծել: Կարող էին ծեծել, ծնոտը ջարդել, քացու տակ գցել, ինչպես քոչարյանական ժամանակներում էր, բայց ընդամենը հեռախոսն են ձեռքից խլել: Բա դա շուխուրի թեմա՞ է: Տղա է, հիմա նեղվել է, ոչինչ, դեռ չի հասկանում, որ պաշտոնյա է:

Երբ պատգամավորն ասում է, թե լրագրողն այդ նկարահանումներով ու հարցերով միջամտել է իր անձնական կյանքին, քանի որ այդ ամենը տեղի է ունեցել ոչ աշխատանքային ժամին, ապա դրա համար կա ոստիկանություն, որին դիմում ես, ասում ես՝ իմ անձնական կյանքի դեմ ոտնձգություն է կատարվում: Գուցե, ջանջալ գործ է, զահլա չկա, բայց ուրիշ ճանապարհ էլ չկա: Պաշտոնյա եք, հանրային դեմք եք, ուրեմն սովորեք, հարմարվեք այն իրողությանը, որ ձեզ ամեն պահի կարող են նկարահանել, մոտենալ, հարցեր տալ: Կարող եք արհամարհել, բանի տեղ չդնել, շարունակել ձեր ճանապարհը, բայց հեռախոս խլելը ո՞րն է: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   769 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ