...

Ձեզ ոչ ոք չի ափսոսալու

Ձեզ ոչ ոք չի ափսոսալու

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել է. «Մենք չպետք է սգանք մեր զինվորների մահը, մենք պետք է ափսոսանք մեր զինվորների մահը»:

«ՉԻ». Այնպիսի բան է ասել պատգամավորը, որ չես էլ կարող սրան հումորով արձագանքել: Բայց լուրջ էլ հնարավոր չէ: Իսկ մեկնաբանել պետք է: 

Հովիկ Աղազարյանի ասածը մոտավորապես հետևյալն է. 4 հազար զոհ ենք տվել, շատ ափսոս, հազար ափսոս, բայց դե, եղածը եղել է, պրծել, մի հատ հավեսով ափսոսանք: Նույնն էլ՝ տարածքների կորուստը: Պետք չի դարդ անել, պետք է ընդամենը ափսոսալ:

Ափսոսացի՞նք, դե հիմա գնանք տժժալու. սգալով զինվորներին հետ չես բերի: Համ էլ, որ տժժանք, օրինակ՝ Հունաստանում, թշնամին կհուսահատվի, կասի՝ հլը նայի, այսքան ծանր պարտությունից հետո ուշքի են եկել, նորից քեֆ են անում. սրանց հաղթել հնարավոր չէ: 

Մենք մի բան կարող ենք ասել. որ Հովիկ Աղազարյանն ու իր պես մտածող թիմակիցները զրկվեն իշխանությունից, ոչ ոք ոչ սգալու է, ոչ էլ՝ ափսոսալու:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   865 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ