...

Դիվանագետ Նիկոլը

Դիվանագետ Նիկոլը

Այսօրվա մամուլը ժամը 18:00-ից հետո լցված է ՍԴ որոշման մեկնություններով: Է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն, է՛լ հաղթանակ, է՛լ ծախու դատավորներ, մի խոսքով՝ ամեն ինչ և ոչինչ: Թեպետ ուշադրության արժանի մի լուր կա: Այո՛, այո՛, լուր, ոչ թե մեկնաբանություն: 

Այսպես, ՍԴ որոշման մասին հաղորդագրությունից մոտ երկու ժամ անց հայտնվում է մեկ այլ «ավետիս». «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»: Սա ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդումն է, իսկ Կրեմլի պաշտոնական կայքն ընդգծել է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, այսինքն՝ Ն. Փաշինյանն է զանգել Վ. Պուտինին: Կարծում ենք՝ էական «մանրուք» է: Կարծում ենք նաև, որ ՍԴ հայտնի որոշումից անմիջապես հետո հայկական կողմի նախաձեռնությամբ զրույցը պատահական չէ: Ի՞նչ է զեկուցել Ն. Փաշինյանը Վ. Պուտինին: Գուցե ասել է՝ շե՛ֆ, պատվերդ կատարված է, ընկերդ այլևս մեղադրյալ չէ կամ գավառական ճարպկություն է դրսևորել և առանց իր ջանքերի տեղի ունեցած, Պուտինի համար հաճելի դեպքի մասին անձամբ է ուզեցել զեկուցել: Շուտով պարզ կլինի: 

Իսկ ներքին լսարանի համար ուսապարկերն ու նրանց արբանյակներն են իրենց պատռելու՝ բոլոր սլաքներն ուղղելով դատական համակարգի դեմ: Սակայն ներքին լսարանը 2,5 տարում հասցրել է ձանձրանալ այս ապաշնորհ «երգերից», հոգնել է անողնաշարավորներից և նրանց անսկզբունք շեֆից:

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1129 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ