...

Ձկան հոտը ուրիշ տեղից է փչում

Ձկան հոտը ուրիշ տեղից է փչում

Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը՝ անդրադառնալով Հայաստանի դպրոցներում իրականացվելիք բարեփոխումների շրջանակում Հայ եկեղեցու պատմություն առարկան այլ առարկաների մեջ ներառելու հարցին, գրել է.

«Ուրեմն հանե՞նք նաև ֆիզիկան, որովհետև ֆիզիկոս դարձող աշակերտների տոկոսը շատ չէ: Ուրեմն հանե՞նք նաև թվաբանությունը, որովհետև մաթեմատիկոս դարձող աշակերտների տոկոսը շատ չէ: Պատասխանը միանշանակ է. Ո՛Չ: Անշուշտ, ոչ: Այս բոլոր առարկաներն անհրաժեշտ են կրթության և դաստիարակության համար: Որովհետև դպրոցը միայն գիտելիքների ուսումնառության վայր չէ տուն չէ, այլ նաև մարդակերտումի օջախ է»:

«ՉԻ». Ինչպես ասում են՝ մի ախմախ քարը փոսը գցեց, հազար հոգով չեն կարողանում հանել: Հայ եկեղեցու պատմությունը որպես առանձին առարկա դպրոցական ծրագրերում ընդգրկելով՝ տեսնես ի՞նչ էին մտածում: Որ մեր երեխաները ավելի հավատացյալ կդառնան: Ոնց որ թե չէ: Որ ավելի բարեպաշտ ու քրիստոնյա հասարակություն կդառնա՞նք: Անկասկած՝ ոչ, քանի որ Հայ Եկեղեցու պատմության ջատագովները մարտի 1-ի ոճրագործություն էին իրականացնում, ուրեմն՝ կիլոմետրերով հեռու են հավատքից:

Միգուցե հարգա՞նքն է ավելացել Եկեղեցու հանդեպ: Ճիշտ հակառակը՝ Եկեղեցու առաջնորդների անխոհեմ, նյութապաշտ վարքագիծը խորացրել է անվստահությունը նրանց նկատմամբ: Երբ Եկեղեցու առաջնորդները մարդասպանների, հանցագործների, կաշառակերների համար միջնորդություններով են հանդես գալիս և հայցում նրանց ազատությունը, ուզում է՝ դպրոցում միայն Հայ Եկեղեցու պատմություն դասավանդեք, մարդկանց մոտ հիշվելու է հենց նման խայտառակ գործունեությունը:  

Դրա համար, սկզբում ձեզ պահեք քրիստոնյայի պես, նոր եկեք մեզ դասեր տվեք: Ձուկը գլխից է հոտում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1302 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ