ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ 6 տարեկանից դպրոց չհաճախող փոքրիկը 7-ում առաջին դասարանի փոխարեն միանգամից կգնա 2-րդ դասարան:
«ՉԻ». Յա, էս շատ լավ նորություն էր: Վերջին տարիների ամենահզոր բարեփոխումը: Նվեր է երեխաներին:
Երեխաներն այլևս կարող են դպրոց չհաճախել: Թող փողոցում զիլինա խաղան, գործագործ, 7 քար, մանրից անցնեն բլոտի ու նարդու, իսկ հենց դառնան 17 տարեկան, միանգամից կգնան 12-րդ դասարան:
Բուհի մասով էլ թող շատ ականջի ետև չգցեն. տղաներն ու աղջիկները բակալավրիատը մի կողմ թողնեն, միանգամից մագիստրատուրայից սկսեն, ահագին ժամանակ կտնտեսեն, արանքում կորցրածը ետ կբերեն:
Արել, արել եք, միանգամից 1-ին դասարանը չեղարկեք: Մեկ է, բոլորը միանգամից երկրորդից են սկսելու: