...

Դուք հայաստանցուն եք կզցրել

Դուք հայաստանցուն եք կզցրել

«Նախկինները թուրքին կզցրել են, թուրքերը մրմռացել են 25 տարի, իսկ դուք այսօր կզել եք թուրքի առաջ». Էդուարդ Շարմազանով:

«ՉԻ». Մնում է հասկանալ, թե ով է նախկին, ով՝ ներկա, իսկ ով՝ միջանկյալ:

Շարմազանովը և նրա քաղաքական հայրերը հենց վերջին խմբին են պատկանում ու, ցավոք, ամենից երկար ժամանակահատվածն են ղեկավարել:

Նախկինները թուրքին կզցրել են, բայց շարմազանովենք եկան ու հեղաշրջում կատարեցին: Կատարեցին ոչ թե թուրքին կզցնելը շարունակելու համար, այլ սեփական բարեկեցության խնդիրները լուծելու համար: Եվ որպես կողմնակի վնասակար արդյունք՝ կզցրին հայաստանցիներին:

Թուրքերը մրմռում էին, բայց պատրաստվում ռևանշի: Իսկ դուք ինչո՞վ էիք զբաղված: Երևի Բադեն-Բադենում բախտներդ էիք անընդհատ փորձում՝ մտածելով, որ մի օր կկրեք և այդ գումարը կներդնեք բանակի համար սպառազինություններ գնելու մեջ:

5000 դրամ ընտրակաշառք բաժանելիս, իսկ հետո անգամ այդ գնով ցանկալի պատկերը չստանալու արդյունքում մարդկանց գնդակահարելով՝ ո՞ւմ էիք կզցնում: Թուրքի՞ն: Թուրքը երևի հատկապես կզում էր, երբ իմանում էր, որ բանակի կարիքները հոգալու փոխարեն «Մոցարտ» գործարանն եք գնել: Մի ուրիշ տեսակ նվաստացած էր իրեն զգում այդ լուրից:

Եթե այսօր Հայաստանը կզել է, ապա մեղքի ամենամեծ բաժինը Շարմազանովի քաղաքական պապաներինն է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   929 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ