...

Դուստր ձեռնարկությունը հիմնական մրցակից չէ

Դուստր ձեռնարկությունը հիմնական մրցակից չէ

«Մեր հիմնական մրցակիցը լինելու է ԲՀԿ-ն». Անդրանիկ Քոչարյան:

«ՉԻ». Ինչպե՞ս կարող է ձեր նման ծանրակշիռ, պետականամետ, մեծ հաջողությունների հասած ուժը մրցակից ունենալ: «Բարգավաճը» պետք է խելքը գլուխը հավաքի և հենց սկզբից ընդունի իր անխուսափելի պարտությունը: Թող գնան հարսանիքներ կազմակերպեն, իրենց մոտ դա ավելի լավ է ստացվում:

Ինչո՞ւ հանրությունը պետք է ձեր հիմնական մրցակից ընտրի մի ուժի, որը վերջին երեք տարիների ընթացքում բոլոր սկզբունքային հարցերում ձեր կողքին է եղել: Մի շարք դեպքերում՝ բացահայտ, մի շարք դեպքերում՝ քողարկված: Լավից վատից օգնել է հեղափոխությանը, խորհրդարանական քարոզարշավի ժամանակ գեթ մեկ թթու խոսք չի ասել ձեր իշխանության հասցեին, անհրաժեշտ պահերին չի միացել ստորագրահավաքներին և արդյունքում չի դիմել ՍԴ՝ վիճարկելու իշխանության այս կամ այն խնդրահարույց օրինագիծը, և վերջապես պատերազմի սկզբում ամբողջովին կիսել է ձեր քաղաքականությունը:

Առաջինն է դուրս եկել փողոցային պայքարից, առաջինն է հայտարարել, որ կմասնակցի արտահերթ ընտրություններին, երկու ուժերից մեկն է, որ կողմ է Նիկոլ Փաշինյանի՝ ժամանակավոր վարչապետ մնալուն:

Հանրությունը չի կարող հիմնական մրցակից ընտրել դուստր ձեռնարկությանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   684 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ