...

Դպրոց գնացե՞լ եք

Դպրոց գնացե՞լ եք

«Երկրում լարված է, այո, որովհետև մի քանի նախկիններ ուզում են ռևանշի հասնեն, բայց Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա, որովհետև երկրում քաղաքական ճգնաժամ չկա»,- «Հրապարակ» թերթի հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանը:

«ՉԻ». Լավ, այս մարդիկ ի՞նչ են սովորել մինչև պատգամավոր դառնալը: Ինչպես բացատրես, որ պատերազմում կրած պարտությունից հետո չի կարող քաղաքական ճգնաժամ չառաջանալ: Դպրոցի 7-8-րդ դասարանների պատմության դասագրքերում այդ մասին մանրամասն նկարագրված է:

Հասկացանք, որ ոմանք ուզում են ռևանշի հասնել. եթե այդպես չլիներ, ապա այսօր 2000-ի փոխարեն հրապարակում 200 հազար ցուցարար կլիներ: Բայց դա ամենևին չի նշանակում, որ երկրում ճգնաժամ չկա: Երկրի անվտանգությունը վտանգված է, իսկ պատգամավորը ասում է՝ ճգնաժամ չկա:

Փաշինյանի հրաժարական չտալով ճգնաժամը չի հաղթահարվի: Գնացեք ընտրությունների, ստացեք նոր քվե և ապացուցեք, որ ձեր հրաժարականը միայն ռևանշիստներն էին պահանջում: Հակառակ պարագայում նրանք ռևանշիստ են, իսկ դուք՝ լեգիտիմությունը կորցրած խմբակ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   938 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ