...

Հավատարիմ է, ինչպես...

Հավատարիմ է, ինչպես...

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և գրել.

«Սիրելի ընկերներ, հարազատներ,

տեղեկացնեմ, որ այո վթար է տեղի ունեցել, ավտոմեքենայի ղեկին ես եմ եղել։

Մեղավորությունը կպարզեն համապատասխան մարմինները, կարևորը, որ մեր հետ ամեն բան նորմալ է։

Իսկ ժողովուրդ օրաթերթի հոդվածագրի համար հատուկ ներկայացնում եմ պարեկների կողմից սթափության ստուգման արդյունքում կտրոնի իմ օրինակը»:

«ՉԻ». Նախ, «Ժողովուրդ» օրաթերթը մեծատառով է գրվում և չակերտներով: Սա, ուղղակի պատգամավորի գրագիտության մասին:

Որ խմած չի եղել, դա լավ է: Որ վթարից չի տուժել, էլի լավ է:

Բայց մեր ուշադրությունը գրավեց պատգամավորի մեքենայի համարանիշը. QP 001 KS: Դե ասեք, որ վերջը չի: Ինքնասիրահարվածության և մեծամտության գագաթնակետն է: Մարդը համարանիշով իր հավատարմությունն է ցուցաբերել ՔՊ-ին, վերջում էլ անուն ազգանունը ստորագրել:

Ընդ որում, որքան գիտենք, նման ձևաչափով համարանիշներ Հայաստանում չեն տրվում: Հայաստանում գործում է համարանիշի ստանդարտ. օրինակ՝ 54 PP 147: Կարող էր վերցնել 01 QP 001 համարանիշը, էլի ոչինչ, մի կերպ կդիմանայինք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   743 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ