...

Всё хорошо, прекрасная маркиза

Всё хорошо, прекрасная маркиза

«- Ինչպե՞ս ստուգեցիք հանրային պահանջը, որ հայտարարում եք, թե չկա նման պահանջ։

- Շփվելով մարդկանց հետ, խոսելով՝ մենք զգում ենք, որ հանրային պահանջ չկա։ Մի բան էլ ժողովուրդը մտահոգություն է տեսնում՝ հնարավոր է նախկինների վերադարձը, որը կտրականապես չի ցանկանում»։

Սա հատված էր ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցից:

«ՉԻ». Դասականը կասեր՝ ինչպիսի՜ խորագիտություն, պատգամավորը ամբողջովին տիրապետում է հասարակության լայն շերտերի տրամադրություններին:

Տեսնես քանի՞ հոգու հետ է շփվել Սարուխանյանը, քանի՞ հոգու հետ է զրուցել: Քանի՞սն են ասել՝ «всё хорошо, прекрасная маркиза»: Քանի՞սն են ասել՝ գնացեք, կերեք-խմեք, հանկարծ չմտահոգվեք, միայն մի բան արեք՝ նախկինները հանկարծ հետ չգան:

Սարուխանյանը պատգամավոր է ընտրվել Գյումրիից, իսկ ինչպես հայտնի է, այդ քաղաքում ապրում են հումորի զգացում ունեցող մարդիկ: Թերևս հեգնել են պատգամավորին, իսկ ինքը դա ընդունել է իբրև աջակցություն:

Սարուխանյանը և մյուսները, ովքեր մի կողմից պնդում են, թե ընտրություններ անցկացնելու հասարակական պահանջ չկա, իսկ մյուս կողմից ասում են, որ նույն հասարակությանը անհանգստացնում է միայն նախկինների վերադարձի հնարավորությունը, պետք է մի բան հասկանան՝ այսօր չանցկացնելով այդ ընտրությունները, էապես ավելացնում են հենց այդ վտանգի իրականություն դառնալու շանսերը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   807 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ