...

Դրա համար ե՞ք Հայկ Մարությանի հետևից ընկել

Դրա համար ե՞ք Հայկ Մարությանի հետևից ընկել

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր հայտարարել է. «Համայնքների ղեկավարները, որոնք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խայտառակ պարտություն են կրել իրենց իսկ համայնքներում, պետք է կամավոր հրաժարական տան»:

«ՉԻ». Գնել Սանոսյանին և այսպես մտածողներին մի բան հիշեցնենք, որ այս վերջին ընտրությունների նպատակը նոր խորհրդարան ընտրելն էր: Ինչ-որ չենք հիշում, որ ձեռի հետ նաև Հայաստանի հարյուրավոր համայնքների ղեկավարների վստահության հարցն է դրված եղել: 

Սա հին, բարի և ցեղային մտածելակերպն է. եթե որևէ համայնքի ղեկավար, օրինակ, հանրապետական է, ուրեմն այդ համայնքի բնակիչները պետք է բացառապես ՀՀԿ-ին ձայն տան: Եթե չեն տալիս, ուրեմն՝ համայնքապետը վատն է: Պիտի իրերը հավաքի, գնա: Ինչքան ուզում է բացատրի, որ գյուղացիները ոչ թե համայնքապետ, այլ պատգամավոր են ընտրել: Իսկ դրանք, որքան գիտենք, տարբեր բաներ են: Եվ հետո՝ համայնքի ղեկավարները ՏԻՄ ընտրություններով են ղեկավար դարձել, ոչ թե՝ խորհրդարանական:

Մենք էլ ասում ենք. էս ինչի՞ են ընկել Հայկ Մարությանի հետևից: Շատ պարզ պատճառով. ՔՊ-ն Երևանում խայտառակ հաղթանակ չի տարել, այսպես՝ ջախջախիչ, էլի: Այսինքն՝ Հայկ Մարությանը պարտվել է Երևանում: Թե ում է պարտվել, չգիտենք, բայց պիտի գնա: Երևանցիները, իրեն անվստահություն են հայտնել: Լոգիկա ենք ասել:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   784 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ