...

Շատ հպարտ քաղաքացի դուրս եկավ

Շատ հպարտ քաղաքացի դուրս եկավ

«Հետքը» հայտնում է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի մայրը 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում, որի ընդհանուր մակերեսը կազմելու է 377 քմ։ 

Առանձնատան զբաղեցրած հողամասի վերջնամասում կառուցված օժանդակ շինությունը նախատեսված է ժամանցի համար։ Այդ շինության մեջ ներառված են լինելու ժամանցի սրահը, ամառային խոհանոցը, սանհանգույցը, շոգեբաղնիքը, ժամանցի սրահ-ջակուզին և «թուրքական բաղնիք» անվանումով համամը:

«ՉԻ». Ըհը, տեսնո՞ւմ եք: Իսկ դուք ասում էիք, թե այս իշխանությունները մենակ ամպագոռգոռ հայտարարություններ են անում:

Նիկոլ Փաշինյանն ասաց, չէ՞, որ թոշակառուների թոշակները բարձրանալու են: Ահա և արդյունքը: Այնպես են բարձրացրել նախարարի մոր թոշակը, որ արդեն դղյակ է կառուցում:  

Տարոսը մյուս թոշակառուներին: Նայեք ու սովորեք, թե թոշակով ինչեր կարելի է անել, ինչպես երկիրը զարգացրել, ճիշտ է, առայժմ միայն առանձին վերցրած մեկ առանձնատան կտրվածքով:

Հպարտանում ենք Գնել Սանոսյանով: Արժան է, արժան: Մնում է, որ իշխանափոխությունից հետո կարողանա վայելել այդ առանձնատունը, Լիսկայի օրը չընկնի:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   517 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ