...

«Տասովչիկներին» փոխելու ժամանակը

«Տասովչիկներին» փոխելու ժամանակը

Խոսելով Շիրակի նոր մարզպետի ընտրությունների մասին՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել է․ «Որտեղ ՔՊ-ը հաղթում է՝ հաղթում է, որտեղ ոչ՝ ընտրվում է այլ թեկնածու»։ Համենայն դեպս «Հայկական ժամանակը» հենց այսպես է ներկայացրել նրա խոսքը։

Այստեղ երկու տարբերակ կա։ Կամ իշխանությունները տեղյակ չեն, որ մարզպետի պաշտոնը ոչ թե ընտրովի է, այլ նշանակովի, կամ էլ նկատի են ունեցել իշխող թիմի ներսում կատարված ընտրությունը։ Իսկ այդ դեպքում Սանոսյանի ասածը նշանակում է, որ «այն մարզերում, որտեղ ընտրությունների ժամանակ ՔՊ-ն լավ արդյունքներ չի գրանցում՝ մարզպետը փոխվում է, և նշանակվում է մեկ ուրիշը»։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի համար կարևորն այն է, որ ընտրությունների ժամանակ մարզպետը հնարավորինս շատ ձայն բերի, իսկ թե ինչպես կղեկավարի մարզը՝ մեղմ ասած, ոչ մեկի տանձին չի։ Եվ սա, ի դեպ, շատ պրագմատիկ մոտեցում է։ Որովհետև համատարած «բարդակի» պայմաններում այսպես թե այնպես հնարավոր չէ առանձին վերցրած մարզը նորմալ ղեկավարել, հետևաբար՝ իշխանությունը պահպանելու միակ ձևը մնում է ցանկացած գնով ձայներ բերելը։ Թե ինչ մեթոդներով՝ նույնպես «կենտրոնական իշխանությունների» տանձին չի։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   989 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ