...

Փաշինյանին հետապնդում է ներիշխանական դավադրության միտքը

Փաշինյանին հետապնդում է ներիշխանական դավադրության միտքը

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, թե 2020 թվականի ամենախոշոր 10 սուբվենցիոն ծրագրերը, որ իրականացվել են, 10-ից ոչ մեկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համայնքի ղեկավար չի ունեցել. դրանք հիմնականում եղել են Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում: «Որ տենց շարունակեք, ես այստեղ ներիշխանական դավադրություն եմ տեսնելու, որովհետև որ համայնքներին որքան ավելի շատ ենք ֆինանսավորում, այնքան ակտիվ կառավարության հրաժարականն են պահանջում, իզուր եք բարձրաձայնում»,- կատակել է Փաշինյանը՝ հավելելով․ «Կատակը մի կողմ, բայց մեր կուսակցությունը ներկայացնող համայնքի ղեկավարները բողոքում են, որ մենք իրենց ավելի վատ աչքով ենք նայում»։ 

Ներիշխանական դավադրությունները Նիկոլ Փաշինյանի սիրած թեման են։ Նա այդ թեմաների մասին նախանձախնդրորեն գրում էր, երբ լրագրող էր, նրա ԱԺ պատգամավորական շրջանի ելույթները հիմնականում այդ թրենդի մեջ էին, դե հիմա էլ՝ արդեն ներիշխանական դավադրության միտքը անընդհատ հետապնդում է վարչապետին։ Լավ օրից չէ։ Կատակը մի կողմ, բայց այդ ի՞նչ խոշոր համայնքներ են, որոնք պահանջել են կառավարության հրաժարականը։ Գուցե թաքուն է եղել ու չե՞նք իմացել։ Կամ էլ նորից «ներիշխանական դավադրություն է» բեմադրում, որ հետաքրքիր դառնա վարչապետի առօրյան։ Թե չէ հայ-թուրքական սահման, Բաքվի մերժում՝ սահմանազատման և սահմանագծման առաջարկների մասով, գնաճ ու կորոնա. հոգնեցնող ու ջլատող են։ Իսկ դրայվի համար ներիշխանական դավադրություն է պետք։  

Գոհար Վեզիրյան


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2427 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ