...

Մեկ-մեկ էլ Երևանով անցի

Մեկ-մեկ էլ Երևանով անցի

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն է հայտնել ՀՀ ճանապարհների սպասարկման որակի առթիվ և դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, ասել է. «Դիլիջան-Իջևան ճանապարհին տենց կմ չկա, որ փոս չլինի: Ո՞վ է զբաղվելու դրանով, կամ, կներեք, ինչի՞ պետք ա երկրի վարչապետն էս թեմային անդրադառնա: Նշանակում է՝ ինչ-որ մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարում: Ինձ պետք ա էդ մարդկանց անուն-ազգանունները»:

«ՉԻ». Ծիծաղելի կլինի, եթե Գնել Սանոսյանը նշի Ալեն Սիմոնյանի եղբոր անուն-ազգանունը: Որքան հիշում ենք, այդ եղբայրը հեղափոխությունից հետո թույն ասֆալտապատող է դարձել, աջ ու ձախ տենդերներ է շահում: 

Բայց հարցը միայն դա չէ: Փաշինյանը կյանքի բերումով երևի հաճախ է Դիլիջան-Իջևան ճանապարհով անցնում, դրա համար է այնտեղի փոսերը տեսնում: 

Մեզ հետաքրքրում է. իսկ վարչապետը մենակ Իջևա՞ն է գնում: Ինքը Երևանի փողոցներով չի՞ շարժվում: Երևանում ոչ թե տենց կմ, այլ տենց մետր չկա, որ փոս չլինի: Ամեն տեղ ճանապարհները քարուքանդ են արված, մի մասը ասֆալտապատում են, բայց մեկ էլ նույն ճանապարհը նորից քանդում են: Ամբողջ քաղաքը փոշու մեջ է, դեռ չենք խոսում այս ճանապարհների պատճառով հսկայական խցանումների մասին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   671 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ