...

Նախարարը զեկուցել է իր թանկարժեք այցելությունների մասին

Նախարարը զեկուցել է իր թանկարժեք այցելությունների մասին

«Միայն Կապան իմ գնալ-գալը Կապանի ճանշինի վրա 5 միլիոն դրամ «արժեցավ», որովհետև այն, ինչ տեսա․․․տուգանեցինք անբարեխիղճ աշխատանքի համար։ Մոտ ութ միլիոնի չափով արդեն մի շարք ընկերություններ տուգանվել են»,- «Aravot.am»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Մազալու մարդիկ են։ Փաստորեն սպասում են, մինչև ճանշինները անբարեխիղճ աշխատանք կատարեն-վերջացնեն, հետո ուղևորվում են ու սկսում են տուգանել այդ կառույցներին։ Վերջում էլ կառավարության նիստին գլուխ են գովում, թե 8 միլիոնի չափով տուգանել ենք։ Բա վերահսկող մարմին չկա՞, բա ընթացիկ ստուգումներ, վերահսկողություն և այլն չկա՞ն։ Նախկին իշխանությունները հենց նեղն էին ընկնում, սկսում էին աջուձախ տուգանել։ Արդեն գիտեինք՝ բյուջեի հետ կապված խնդիր է, անում են, որ բյուջեն լցնեն։ Հիմա էլ նույնն է, պարզապես նախկինները տուգանում էին կարեկցելով կամ ափսոսանք հայտնելով, սրանք նույն բանն անում են ուրախ տրամադրությամբ և տուգանվողի վրա «կայֆեր բռնելով»։ Մեկ էլ մի բան՝ Գնել Սանոսյանը փող է բերում բյուջե, ճանշինները տուգանքով գլուխներն ազատում են գլխացավանքից, բայց ճանապարհը մնում է նույն վիճակում։ Մեկ էլ եսիմ երբ Սանոսյանն էդ կողմերով գնա-գա, իսկ շարքային քաղաքացին ամեն օր էդ ճանապարհի վրա է։ Ստացվեց, որ բոլորը գոհ են, բացի քաղաքացուց։ Բայց դե, մեկ է, Նիկոլ Փաշինյանը շարունակում է սիրել քաղաքացուն, խոնարհվել նրա առաջ ու հպարտանալ է նրանով։

Գոհար Վեզիրյան    


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1363 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ