...

Դարձավ խաղաղության եռմերուկ

Դարձավ խաղաղության եռմերուկ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին

Գնել Սանոսյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին հայտնել է, որ նախարարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներին:

«ՉԻ». Մեզ թվում է, որ վաղն էլ Գնել Սանոսյանը պետք է ՀՀ նախագահին ընդունի, ու զրուցեն «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շուրջ:

Այդպես կրկնապատիկ ավելի շատ ցույց կտան, որ գործով են զբաղված: Այն էլ ի՞նչ գործով. «Խաղաղության խաչմերուկի»: Դե մի բան չանե՞ն՝ օրներս մթնի:

Մեկն էլ կողքից կմտածի, թե այս հանդիպումներում ինչ-որ լուրջ բաներ են քննարկվում: Ընդամենը «գալոչկայի» համար է, վերջում էլ իրար շնորհակալություն են հայտնում բեղմնավոր ու արդյունավետ զրույցի համար...

Մինչդեռ այդ խաչմերուկից աջ թեքվելն ու դեպի Վրաստան գնալն արդեն շուտով անհնար կլինի, կդառնա Խաղաղության եռմերուկ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   348 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ