...

Նիկոլ Փաշինյանի «պատմական ձեռքբերումը»

Նիկոլ Փաշինյանի «պատմական ձեռքբերումը»

Պաշտոնական այցով Իրաքում գտնվող Վահագն Խաչատուրյանն իր այցն անվանել է «պատմական», իսկ այցի բուն փաստը՝ «պատմական ձեռքբերում»։

Այո, համեստությունը, այսպես ասենք, Վահագն Խաչատուրյանի ամենաբնորոշ որակը չէ։ Մարդ է՞լ ինքն իր այցը «պատմական ձեռքբերում» անվանի։ Լավ, հասկացանք, որպես դեկորատիվ ֆիգուր՝ պետության հաշվին արարողակարգային վոյաժներ է անում, բայց դրա պատմականը ո՞րն է, եթե իր հետ, միևնույն է, որևէ մեկը որևէ լուրջ հարց չի քննարկելու։ Ուրիշ բան, որ ինքն իրեն «պատմական դեմք» է համարում, բայց այդ տրամաբանությամբ ստացվում է, որ եթե վաղը, օրինակ, շուկայում մի փունջ խառը կանաչի առնի՝ դա նույնպես կլինի «պատմական ձեռքբերում» (որովհետև պատմական դեմքը ձեռք է բերել խառը կանաչի)։

Բայց այս ամենի մեջ ճշմարտության հատիկ այնուամենայնիվ կա, որովհետև Վահագն Խաչատուրյանը, մեծ հաշվով, տեղով մեկ «պատմական ձեռքբերում» է, բայց՝ Նիկոլ Փաշինյանի՛ «պատմական ձեռքբերումը»։ Որովհետև նրան հաջողվել է բյուջեի հաշվին մատչելի գներով ձեռք բերել միանգամայն անշառ, հլու-հնազանդ, տեղ-տեղ՝ նույնիսկ օգտակար (խառը կանաչու նման) նախագահ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   432 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ