...

Երկու գլուխ մի նստավայրում են եփվելու

Երկու գլուխ մի նստավայրում են եփվելու

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր տեղափոխվել է Բաղրամյան 26-ի նստավայր: Նշվում է, որ Կառավարության շենքում վերանորոգման աշխատանքներ են կատարվում, ինչով էլ պայմանավորված՝ ՀՀ վարչապետը որոշ ժամանակ կաշխատի Բաղրամյան 26-ից:

«ՉԻ». Դե, եթե ՀԺ-ն է գրում, ուրեմն 101 տոկոսանոց ճշմարտություն է: Փաստորեն, Բաղրամյան 26-ը դարձավ նախագահա-վարչապետական նստավայր:

Հետաքրքիր է, թե հիմա ոնց են միասին աշխատելու մի նստավայրում նախագահն ու վարչապետը: 

Ասենք, վարչապետը պատվիրակություն է ընդունում, նախագահին ասելու են՝ ապեր, դուռը չբացես, մինչև հանդիպումը չավարտվի:

Եվ ընդհակառակը, նախագահն է ընդունում հյուրեր, մեկ էլ Փաշինյանն է չստերը հագած սենյակով անցնում: 

Իսկ ընդհանրապես, այն տեսակետը, թե Վահագն Խաչատուրյանը վարչապետի մոտ նախագահ է աշխատում, իրականություն դարձավ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   446 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ