...

Իսկ ժողովրդին՝ անվճար մածուն

Իսկ ժողովրդին՝ անվճար մածուն

Կառավարության այսօրվա նիստի օրակարգի «չզեկուցվող հարցերի» ցանկում ընդգրկված է նաև մի նախագիծ, որի համաձայն՝ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահն ու նրանց ընտանիքի անդամները կստանան պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն։

Գեղեցիկ է, չէ՞, հնչում՝ անվճար․․․ Իրականում դա վճարովի է, պարզապես ոչ թե իրենք են վճարելու, այլ ժողովուրդը։ Բայց դե հո չէի՞ն ասելու, որ իրենք առանց ժողովրդին «զեկուցելու» որոշել են, որ, ասենք, Եղիպատրուշ գյուղում չարչարանքով կարտոֆիլ աճեցնող ու մի կերպ հինգ երեխա մեծացնող Զարզանդը պարտավոր է վճարել, օրինակ, Ալեն Սիմոնյանի թքագեղձերի բորբոքման բուժման ծախսերը։ Ինչ վերաբերում է այդ բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի անդամներին, ապա ճիշտ կլիներ նրանց տրամադրել ոչ թե անվճար բուժօգնություն, այլ անվճար հոգեբանական աջակցություն։ 

Իսկ եթե հարցին նայենք զուտ առողջապահական տեսանկյունից, ապա Նիկոլ Փաշինյանի, Վահագն Խաչատուրյանի և Ալեն Սիմոնյանի նման «առաջին դեմքեր» ունեցող պետության ողջ ազգաբնակչությանը ձրի մածուն է հասնում՝ «տոքսիկ միջավայրում ապրելու և արարելու համար»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   644 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ