...

Դզել-փչելը չստացվեց

Դզել-փչելը չստացվեց

Այսօր կայացած մամուլի ասուլիսում «Գելափի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց հետընտրական հետազոտությունների արդյունքները։ Հարցին՝ ո՞ր քաղաքական ուժին են տվել իրենց ձայնը, հարցվածների 35,8 տոկոսը պատասխանել է՝ «Քաղաքացիական պայմանագիր», 24,2 տոկոսը՝ «Հայաստան» դաշինք, 6,8 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինք, «Բարգավաճ Հայաստան»՝ 4,4 տոկոս, «Հանրապետություն» կուսակցություն՝ 3,2 տոկոս, «Հայ ազգային կոնգրես»՝ 2,4 տոկոս, «Լուսավոր Հայաստան»՝ 2,1 տոկոս: 

«ՉԻ». Յա, մանրից շողուլի է գալիս մեր «Գելափ» ախպերը: Մինչև ընտրությունները Քոչարյանի համար տոկոսներ էր խփում, հիմա որոշել է այդ տոկոսները կամաց-կամաց իջեցնել:

Իմիջիայլոց, կոոպերատիվ «Գելափի» այս աշխատաոճը բազմիցս է փորձարկվել: Այսինքն՝ ընտրություններից կամ հանրաքվեներից առաջ նրանց ասում էին՝ էսքան ու էսքան տոկոս կխփես, սրանք այդպես էլ անում էին, հետո ընտրություններում թվերը դզում-փչում էին, որ «Գելափի» թվերին բռնի, ու հայտարարում, որ շատ լեգիտիմ, արդար ընտրություններ են եղել, հենա, տեսեք, «Գելափը» սոցհարցում էր արել, տենց էլ եղավ: 

Բայց այս անգամ խոփը քարին դեմ առավ, որովհետև քոչարյանականները թվերը դզել-փչելու հնարավորություններից զրկված էին, կամ, ավելի ճիշտ՝ այդքան հնարավորություն չունեին: Դրա համար էլ այդպիսի արդյունք գրանցեցին:

Բայց մեկ է, Քոչարյանը հայտարարեց, որ ընտրությունները արդար չէին, քանի որ «Գելափի» տված տոկոսները չեն ստացել: Ընտրությունները բողոքարկելու այլ փաստարկ առայժմ չեն բերել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   804 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ