Արամ Նավասարդյան. Կենդանակերպի նշանը` Գելի լափ
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հարուստ կլինի ճշգրիտ իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ հայ ժողովուրդը ժեխ է. բան չի հասկանում սոցիոլոգիայից:
Երեքշաբթի օրը կպարզաբանեք, որ այն սոցհարցումը, ըստ որի՝ Քոչարյանը խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայնն է հավաքելու, իրականացրել եք «Հայաստան» դաշինքի շտաբում:
Չորեքշաբթի օրը կհրապարակեք «Գելափի» սոցհարցման նոր արդյունքները, համաձայն որի՝ երեք օր առաջ կայացած ընտրություններում «Իմ քայլը» ստացել է 53,92 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 21,04 տոկոս, իսկ «Պատիվ ունեմը»՝ 5,23 տոկոս:
Հինգշաբթի օրը ստիպված կլինեք «Հայաստան» դաշինքին վերադարձնել հոնորարի 78,96 տոկոսը. տրամադրության անկում, դեպրեսիա:
Ուրբաթ օրը կխոստովանեք, որ «Հայաստան» դաշինքին հաղթանակ կանխատեսելով, բթացրել եք նրանց զգոնությունը ու դրա համար էլ «Իմ քայլը» հաղթել է. երեկոյան՝ ֆինանսական գործերի կարգավորում, «Ցվիլլինգ ջեյ էյ հենքելսում» փայաբաժնի ավելացում:
Շաբաթ և կիրակի օրերին փակեք ձեր կոոպերատիվը. հարցման արդյունքներով այն ոչ մեկին պետք չէ: