...

Ռոբերտ Քոչարյանի երազը

Ռոբերտ Քոչարյանի երազը

Ինքը «Հայաստան» ОПГ-ի սխոդկայում է: Ռազբիրատ են անում ընտրություններում կրած պարտությունն ու օբշչակի փողերի ճակատագիրը:

Մռայլ դեմքով, թզբեհը խաղացնելով, թեքվում է Սյունիքի պախանի կողմը. «Վահե, դե մի հատ ատչյոտ տու»:

«Շեֆ ջան, գյաջ ըլեմ, թե մեղավոր եմ: Շուռնուխից մինչև Ագարակ սաղ հարցերը ուլադիտ էի արել: Համայնքապետերից պաշտոնական ու գրավոր քֆուրներ էի վերցրել, որ մինիմում 67 տոկոս պտի խփեն: «Զանգեզուրի» կոմբինատում վաբշե պիտի պրոբլեմ չըլեր: Դաժե սենց ֆինտ էի արել. 2020-ի դեկտեմբերին ընդե 4450 աշխատող ա գրանցված եղել, մինչև ընտրությունները գրանցված աշխատողների թիվը սարքել եմ 34 հազար 30 հոգի: Դե, ընտրակաշառքը մի քիչ շուխուրոտ էր լինելու, էդքան հոգու գրանցել, փողը տվել եմ»: 

«Ատչյոտդ ինձ չի դզում: Կռուտիտի հոտ եմ առնում,- ասում է ինքը: - Իշխան, հլը բեր քեզ քննենք: Ասա»:

«Շեֆ, փողերը դա կապեկ նպատակային ծախսել ենք: 112 հազար դոլարով Ալավերդյանի մեր օֆիսի ռեմոնտն ենք արել, 200 հազար դոլար տվել, Քրիստափոր Միքայելյանի գիրքն ենք տպել, տարածել, քո ներածական խոսքը գրելու համար «Karen & Karapet» իմիջմեյքերական ընկերությանը 60 հազար դոլար ենք տվել, Աղվանին 83 հազար ենք տվել, որ մանկատների աշխատողներին բաժանի: Մի 10 հազար դոլարի էլ թուրքական դրոշ ենք առել, վառել»:

«Մուտիտ ես անում, Իշխան, էդքան փողով ես 2003-ին մինիմում 8 հազար ձեն կհավաքեի»,- զայրացած ասում է ինքը ու, շուրջբոլորը նայելով, շարունակում. «Հլը էն Գյալլափին բրդեք առաջ»:

Ախրանիկները քաշքշելով բերում են Արամ Նավասարդյանին:

«Արա´, այ Քյալլափ, էս քո հարիֆ վիճակով ի՞նձ էիր ուզում ֆռռացնել: Տոկոսներս ո՞ւր են, արա»:

«Վայ, շեֆ ջան, ախր սաղ չոտկի էր: Էդ հարցումները «Տոյոտայում» էի արել, «Իզմիրլյանում», մեկ էլ Էջմիածնի ճեմարանում: Համարյա 34 տոկոս էր, կլորացրել, դարձրել էի 44 տոկոս, չես հավատում, Կաթողիկոսին հարցրու»:

«Ծիպը դու էլ մարդ ես գտել, որ ճշտե՞մ,- հեգնում է ինքը: -Իր ասածներն իմ համար ասնավանի չեն: Փողերը վազվրատ կանես»: 

«Վայ, շեֆ ջան...»,- հեծկլտում է Գելափի Արամը: 

«Ֆսյո, երկրորդ անգամ չեմ կրկնելու: Սչոտչիկը միացավ: 72 ժամ ունես»:

Տեղից վեր է կենում, աչքերը ոլորում պախանների վրա, ու վրա տալիս. «Մի անգամ, երբ 2-րդ դասարանում էի, բուֆետում դասարանցիս 15 կոպեկ ուզեց, որ մսով խաչապուրի առնի: Տվեցի: Տենց էլ փողը հետ չտվեց: Երևի մտածեց, որ կանցնի, կգնա: Ես դրա վրա հետո տոկոս դրեցի, բիզնեսը ձեռից վերցրի, տունն էլ ծախել տվի, իզութոզով կորավ: Հասկացա՞ք, թե ինչ եմ նամիկատ անում»: 

«Ջոկած ա, շեֆ ջան»,- միաձայն պատասխանում են պախանները: Սխոդկան ավարտվում է, պախանները մոտենում, հերթով իր աջ ձեռքը համբուրում են ու հեռանում: Բացի Արմենչիկից:

«Բա էս Արմենչիկն ուր ա՞»,- հարցնում է ինքը:

«Շեֆ,- ասում է Վիկտորը»,- Արմենչիկն ասաց, որ Արթուր Դանիելյանի, Նարեկի ու էն մյուս Նարեկի հետ երեք ամսով տեղ է գնում»: 

Կատաղությունից Վիկտորին սկսում է քաշքշել:

Արթնանում է խորհրդարանի միջանցքում:
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ