...

Չկա քիզի նման, դուն իս աննման

Չկա քիզի նման, դուն իս աննման

«Իմ աչքի առաջ կա, թե ով պետք է ինձ փոխարինի». Ռոբերտ Քոչարյան:

«ՉԻ». Որտե՞ղ փոխարինի: Եթե ընտանիքը գլխավորելու մասին է, ապա թե՛ հայկական, թե՛ արևելյան ավանդույթներով տան ղեկավարին փոխարինում է ավագ որդին: Այնպես որ, չնայած Լևոն Քոչարյանի ակտիվությանը, Սեդրակ Քոչարյանը պետք է ղեկավարի ընտանիքը: Եթե բիզնես կայսրության մասին է, ապա Սեդրակը կրկին մրցակից չունի, քանի որ պարզապես տաղանդավոր բիզնեսմեն է: Գրեթե Ջոբսի, Բիզոսի ու Գեյթսի մակարդակի:

Իսկ եթե խոսքը քաղաքական ժառանգության մասին է, ապա այստեղ թերևս մրցակցություն գնա Իշխան Սաղաթելյանի, Վահե Հակոբյանի ու Լևոն Քոչարյանի միջև:

Սաղաթելյանը լավ վազում է, Հակոբյանը հայհոյանքների ուժեղ փառատոններ է կազմակերպում, իսկ Լևոնը թերևս օգտվի Հակոբյանի ծառայություններից, երբ հասկանա, թե քաղաքական ինչ ժառանգություն է իրեն թողնում հայրը:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ