...

Վունց վուր հալալ ապրիլ իք, տենց էլ հալալ...

Վունց վուր հալալ ապրիլ իք, տենց էլ հալալ...

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Սիսիանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է. «12 օր էլ առանց աշխատանքի մնացեք, էդ սաղ մենք կփոխհատուցենք»:

«ՉԻ». Հալալ է այս մարդուն: Եվ ընդհանրապես՝ «Հայաստան» դաշինքին: Դուք պատկերացրեք, թե ի՞նչ զոհողությունների են պատրաստ այս մարդիկ:

Վահե Հակոբյանն, օրինակ, 12 և ավելի օր առանց աշխատանքի մնացած մարդկանց վնասները փոխհատուցելու համար վաճառելու է Իսպանիայում գտնվող իր բնակարանը, տենց մի 300 հազար դոլարով, Արաբական Միացյալ Էմիրություններում ինչքան արժեթղթեր ունի, կանխիկացնելու է, բերի Հայաստան: Եվ ամենակարևորը. այլևս ուղղաթիռով չի գնալու սուպերմարկետներից տանձ ու մանդարին գնելու, ու խնայված փողերն էլ է ուղղելու աղքատ մարդկանց փոխհատուցմանը:

Բա Քոչարյա՞նն ինչ է անելու: Այ, ազգասերը սենց կլինի: Մեծ տղային՝ Սեդրակին, ստիպելու է, որ նա վաճառի Պարոնյան փողոցում գտնվող թվով յոթ տարածքները, էլիտար բնակարանը, ավտոկայանատեղին, Թումանյան փողոցի էլիտար բնակարանը, Ծաղկաձորի հողատարածքը, Տալվորիկ համայնքի 14 հողատարածքները։ Բանկերից էլ մի 2 միլիարդ 258 միլիոն դրամի չափով գումար կհանի: Մեռնենք ջանիի՜ն:

Դե, իսկ Լևոն Քոչարյանի հայրենասիրության վրա ընդհանրապես չենք կասկածում: Հեսա տեսեք՝ ոնց ա մարդկանց փոխհատուցում տալու համար վաճառելու Աբովյան փողոցի իր երկու էլիտար բնակարանները, Վազգեն Սարգսյան փողոցում ունեցած տարածքները, երկու «ջիպերը»,  «Նաիրի Ինշուրանսի» իր փայաբաժինը, բանկերից տենց մի 300-400 միլիոն դրամ է հանելու, սաղ բաժանի: Կյանքի կտոր է:  

Ռոբերտ Քոչարյանին չի կարելի չսիրել: Էս մարդը 20 տարի շարունակ հարստություն է դիզել, որ էսօրվա օրով դա վերադարձնի նրանց, ում հաշվին հարստություն է դիզել: Բա: Շատ չէ, մի 2 միլիարդ 77 միլիոն դրամ որ բանկից հանի, դրան ավելացնի «Կոնգրես» հյուրանոցի վաճառքից ստացված գումարները, Վերնիսաժում վաճառի իր կողմից սպանված տարատեսակ առյուծների, զեբրերի, գոմեշների ու ջայլամների կաշիները, մորթիները, վերջ, Հայաստանում փոխհատուցում չստացած գործազուրկ չի մնա: Հալալ քրտինքով վաստակել է, հալալ քրտինքով էլ լավություն է անելու: Ու էս մարդկանց անուններ են կպցնում. է՛լ գյոռմամիշ, է՛լ ագահ, է՛լ չտես, է՛լ գեղցի: Գետինը մտնեն նման չարախոսները: Թողեք, տեսնենք՝ ոնց են գործազրկությունը վերացնում Հայաստանում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1213 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ